Հայ գիտնականների համար գիտական դրամաշնորհ


⏳Վերջնաժամկետը ` նոյեմբերի 30!!! 

📢Հայ գիտնականների համար գիտական 💰դրամաշնորհ !!! 

📌Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը 🇦🇲Հայաստանի Հանրապետության գիտնականներին և հետազոտողներին հրավիրում է 2025թ. գիտական դրամաշնորհի մրցույթի: 
📅 Մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2025 թվականի ապրիլի 15-ին։

💰 Դրամաշնորհի գումարը 7500 ԱՄՆ դոլար է։ ⏰Դրամաշնորհային ծրագրի տևողությունը մեկ տարի է։❗ Ծրագրի ավարտից հետո 2 շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է ներկայացնել վերջնական հաշվետվություն:
ℹ️ Դրամաշնորհային միջոցները տրամադրվելու են միայն Հայաստանում գտնվելու ընթացքում հետազոտություն իրականացնողներին։
ℹ️ Հետազոտական խմբի ղեկավարը պետք է լինի գիտական կարիերայի վաղ փուլում գտնվող գիտությունների թեկնածու, համալսարանի կամ գիտահետազոտական հիմնարկի գիտաշխատող, դասավանդող մասնագետ։
ℹ️Դրամական խրախուսանք ստացող հետազոտական խմբի անդամներ կարող են լինել համալսարանի կամ գիտական հիմնարկի աշխատակից մագիստրոսները,ասպիրանտները, հետդոկտորները, գիտական կարիերայի վաղ փուլում գտնվող կրտսեր կամ ավագ գիտաշխատողները, դասախոսները, դասախոսի օգնականները,դոցենտները։
ℹ️ Մրցույթը բաց է հետազոտության բոլոր ոլորտների համար։ Հումանիտար 
գիտությունների դիմումները հատուկ կխրախուսվեն:
‼ ‼Սահմանվել են հետևյալ հատուկ գիտական դրամաշնորհները, որոնցից յուրաքանչյուրը 7500 ԱՄՆ դոլար է՝

✅ Երամյան ընտանիքի կողմից սահմանված գիտական դրամաշնորհ
📌📌Նախկինում Երվանդ Թերզյանի անվան ԳԿՀԱՀ գիտական դրամաշնորհին www.ansef.org –ի միջոցով դիմած հայտատուները նոր հայտ ներկայացնելիս կարող են օգտվել նախորդիվ գրանցած հաշվից։ Նոր դիմորդները պետք է նախ գրանցվեն, ստանան էլ․ հասցեին ուղարկված հաստատող գրություն և նոր մուտք գործեն հաշիվ։
❓ ԳԿՀԱՀ-ի պորտալի հետ կապված այլ տեխնիկական հարցերի պարզաբանման համար խնդրում են գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին` website@ansef.org:

📝 Դիմումները պետք է ներկայացվեն ԳԿՀԱՀ առցանց հարթակներով՝ www.ansef.org կամ https://schrodingersdog.net/: