⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 31!!!
📢💰Դրամաշնորհ՝ գրողների, հետազոտողների և թարգմանիչների համար
📌🇦🇲ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության ծրագրի շրջանակում հատկացնում է դրամաշնորհ առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքների համար։
⚠️Դրամաշնորհով ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով որպես պարտադիր պայման է դիտարկվում դրանց հրատարակումը կամ բեմադրությունը (պիեսների պարագայում):
☝Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող դրամաշնորհային ծրագրին կարող են դիմել ֆիզիկական անձինք (գրողները, հետազոտողները, թարգմանիչները), որոնք ՀՀ քաղաքացի են:
ℹ️ Մանրամասները