Վայոց Ձորի մարզի կրթական հաստատությունների ու փոքր եւ միջին բիզնեսի համար, արեւային կայանների տեղադրման դրամաշնորհ

⏳Վերջնաժամկետը ` սեպտեմբերի 10!!! 

📢🇦🇲Վայոց Ձորի մարզի կրթական հաստատությունների (քոլեջ, վարժարան, համալսարան); սահմանապահ/սահմանամերձ համայնքների մանկապարտեզների, դպրոցների փոքր և միջին բիզնեսների համար, արեւային կայանների տեղադրման համար համաֆինանսավորվող 💰դրամաշնորհային մրցույթ!!! 

📌 🇦🇲«Համայնքային զարգացում» ՀԿ-ն գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության օժանդակությամբ` իր «Գյուղական համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի` «Արևային էներգիան որպես վերականգնվող և էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուր» բաղադրիչի շրջանակում հայտարարում է ենթադրամաշնորհային մրցույթ Վայոց ձորի մարզում։

🟢 Ենթադրամաշնորհը նպատակաուղղված է աջակցելու ՓՄՁ-ների, կրթական հաստատությունների ներգրավվմանը՝ ի նպաստ շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանության՝ արևային վահանակների տեղադրման միջոցով:

🔎 Ենթադրամաշնորհային մրցույթին կարող են մասնակցել👇
👉 Կրթական հաստատությունները՝ քոլեջ, վարժարան, համալսարան, սահմանապահ/սահմանամերձ համայնքների մանկապարտեզներ, դպրոցներ։
👉 Փոքր և միջին բիզնեսները՝ նվազագույնը մեկ տարվա գործունեություն ծավալող։

💰 Յուրաքանչյուր նախագծի կհատկացվի առավելագույնը 2,630,000 դրամ (երկու միլիոն վեց հարյուր երեսուն հազար դրամ) գումար, որից 2,100,000 կտրամադրի ենթադրամաշնորհատուն, իսկ 530,000-ը՝ դիմորդը։ Համաֆինանսավորում կդիտարկվի միային ֆինանսական ներդրումը։






📩 Հայտադիմումների էլեկտրոնային տարբերակները, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով, պետք է ուղարկել info.communityngo@gmail.com էլ-հասցեին։

Previous Post Next Post