Երիտասարդական դասընթաց Ապարանում


⏳Վերջնաժամկետը ` հուլիսի 15!!! 

📢Երիտասարդական դասընթաց 🇦🇲 Ապարանում ` հուլիսի 23-25!!! 

📌 «Հարավային Կովկասի երիտասարդ դեսպաններ» դասընթացը տեղի է ունենալու 2024թ. հուլիսի 23-ից 25-ը «ալտերա լաբ» երիտասարդական կենտրոնում, Ապարան քաղաքում։ 

🟢Այս դասընթացը կանդրադառնա այնպիսի թեմաների, ինչպիսիք են առաջնորդությունը, ոչ բռնի հաղորդակցությունը, մեդիագրագիտությունը, բազմազանությունը և ներառականությունը: ❗Որպես երիտասարդ առաջնորդ՝ մասնակիցները վեր կհանեն համայնքում առկա մարտահրավերները և կքննարկեն դրանց լուծման տարբերակները։

🙌Մասնակիցների տարիքը՝ 18-30:

🔤Դասընթացի լեզուն հայերենն է։

❗Ծրագիրը ունենալու է նաև 2-րդ փուլ, որը տեղի կունենա Վրաստանում և որի համար պարտադիր է անգլերեն լեզվի իմացությունը:

💰Կեցության և տրանսպորտի ծախսերը հոգում է կազմակերպիչ կողմը։

 ❗Հայտերի մեծ քանակի պատճառով կապ կհաստատվի միայն ընտրված մասնակիցների հետ։


🇦🇲Ծրագրի հայաստանյան գործընկերը` altera lab ՀԿ։ 

Post a Comment

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post