Բակալավրիատի կրթաթոշակ ` ՀՀ մի շարք ԲՈՒՀ-երի, մի շարք բաժինների ուսանողների համար


📢💰Կրթաթոշակ ` 🇦🇲Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայ-Ռուսական համալսարան, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան` մի շարք բաժիններում առկա ընդունված բակալավրիատի ուսանողների համար!!

📌🇦🇲 Հայ oգնության ֆոնդը (ՀՕՖ) «Հ․Վ․Գ ֆոնդի կրթավճար» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայ-Ռուսական համալսարան, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան ընդունված, բարձր առաջադիմություն ցուցաբերած, սոցիալապես անապահով, բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ։ 

🔎 Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք👇
 ա) ընդունվել են․ 
✅ԵՊՀ - մաթեմատիկայի և մեխանիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, քիմիայի, կենսաբանության ֆակուլտետներ, և ֆարմացիայի, ֆիզիկայի ինստիտուտներ։
✅ ՀԱՊՀ - տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտներ (միայն թռչող ապարատների ավիացիոն սարքավորումների և ռոբոտոտեխնիկայի և մեխատրոնիկայի կրթական ծրագրեր) և կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետ։
✅Հայ-Ռուսական համալսարան – մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, ինժեներաֆիզիկական, կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտներ։
✅ՀՊՄՀ - Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ (միայն կենսաբանություն և քիմիա)։
 բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական քննությունները հանձնել են լավ կամ գերազանց գնահատականով և ընդունվել ուսուցման վճարովի համակարգ,
 գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են,
 դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի, ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում,
 ե) առավելություն կտրվի միասնական քննություններից բարձր գնահատական ստացած դիմորդներին։

📝 Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է քննությունների ավարտից հետո, 2024թ. հուլիսի 18-ից օգոստոսի 2-ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն, կամ էլ․ փոստով edik.karapetyan@far.am mane.khachatryan@far.am ուղարկեն հետևյալ փաստաթղթերը👇
✔️ Դիմում (ձևը ստանալու համար կարող եք գրել վերոնշյալ հասցեներին կամ ՀՕՖ-ի ֆեյսբուքյան էջին),
✔️ անձնագրի պատճեն և 1 լուսանկար (3x4 սմ չափսի),
✔️ միջնակարգ կրթության վկայականի պատճեն,
✔️ միասնական քննությանների գնահատականի մասին տեղեկանք,
✔️ բուհ ընդունվելու մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԳԹԿ-ի կողմից հաստատված ցուցակի պատճեն կամ բուհ-ի տեղեկանքը։
✔️ ընտանիքի անապահովության միավորի մասին տեղեկանք (առկայության դեպքում),
✔️ տեղեկանք ծնողների աշխատավայրից նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ, եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճենը ծնողի կողմից գրված պարզաբանումով ներկա զբաղվածության կամ չաշխատելու պատճառի մասին,
✔️ հակիրճ ինքնակենսագրություն՝ նշելով, թե ինչու եք դիմել տվյալ ծրագրին:
❗ Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի: 

✍️ Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 2 փուլով👇
1. Ներկայացված փաստաթղթերի դիտարկում։
2. Առցանց հարցազրույց դիմումատուի և ընտանիքի անդամների ներկայությամբ:

🗓️ Ծրագրում ուսանողի ընդգրկման որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը մինչև սեպտեմբերի 3-ը:

☎️ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 060526660 հեռախոսահամարով:

Post a Comment

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post