Մագիստրոսական կրթաթոշակ ` ՀՀ 7 ԲՈՒՀ-երում

⏳Վերջնաժամկետը ` օգոստոսի 1!!! 

📢Մագիստրոսական 💰կրթաթոշակ `🇦🇲 ՀՀ 7 ԲՈՒՀ-երում!!! 

📌🇦🇲«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ- ն «Հայաստանի սկսնակ լիդերներ» նախագծով այս անգամ ևս ուսանողների կողքին է՝ կարևորելով կրթությունը։

🔎Եթե 2024-2025 ուս․տարում սովորելու ես մագիստրատուրայում, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է։ ❗Ստացիր ուսման վարձի փոխհատուցում «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից։
❗Ուսման վարձի փոխհատուցում ստացած ուսանողները հետագայում ցանկության դեպքում հնարավորություն կունենան միանալ «Զվարթնոց» օդանավակայանի թիմին։

📌«Հայաստանի սկսնակ լիդերներ» ծրագիրը նպատակ ունի առաջարկել կրթաթոշակներ սկսնակ լիդերներին՝ զարգացնելու նրանց առաջնորդական կարողությունները:

🏢Այսպիսով, 10 ուսանող հնարավորություն կունենա շահել կրթաթոշակ, որով կհոգա 2024/25 ուսումնական տարում մագիստրոսական ծրագրի ուսման վարձավճարը Հայաստանի հետևյալ բուհերից մեկում👇
👉Հայաստանի ամերիկյան համալսարան
👉Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
👉Հայաստանում ֆրանսիական համալսարան
👉Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
👉Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան
👉Երևանի պետական համալսարան
👉Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան



Post a Comment

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post