Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը Կոնվերս բանկի հետ համագործակցությամբ, ԵՊՀ ուսանողական խորհրդի 30-ամյակի միջոցառումների շրջանակում, հայտարարում է կրթաթոշակի մրցույթ։
Կրթաթոշակի մրցույթին կարող են դիմել ԵՊՀ այն ուսանողները, ովքեր․
✓ սովորում են բակալավրի 1-3-րդ կուրսերում,
✓ ունեն բարձր առաջադիմություն,
✓ ունեն ներհամալսարանական և արտահամալսարանական բարձր հասարակական ակտիվություն։
Կրթաթոշակին դիմելու համար անհրաժեշտ է student_council@ysu.am էլ․ փոստի հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝ վերնագիր դաշտում (subject) նշելով «ՈւԽ-30 կրթաթոշակի մրցույթ»․
✓ ինքնակենսագրական (CV),
✓ մոտիվացիոն նամակ (ինչո՞ւ եք ցանկանում դիմել կրթաթոշակին, ինչո՞ւ պետք է ընտրենք հենց Ձեզ),
✓ ակադեմիական տեղեկագիր (կնքված և ստորագրված),
✓ հասարակական ակտիվությունը հավաստող տեղեկանք(ներ) և այլ փաստաթղթեր,
Առկայության դեպքում կարող եք ներկայացնել նաև հետևյալ փաստաթղթերը՝
✓ սոցիալական անապահովության, հաշմանդամության և/կամ ընտանիքի անդամների հաշմանդամության կարգի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր,
✓ մարտական հերթապահության, պատերազմի մասնակցության մասին հավաստող փաստաթղթեր,
✓ գիտական հոդվածներ, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտում գրանցած հաջողությունները (օլիմպիադա, մրցույթներ և այլն) հավաստող փաստաթղթեր,
✓ այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության։
Դիմելու վերջնաժամկետը 2024 թվականի ապրիլի 16-ն է։
Հայտը ներկայացնելուց հետո կստանաք հաստատման նամակ Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին։ Անհրաժեշտության դեպքում անցկացվելու է նաև հարցազրույցների փուլ։
Մրցույթի արդյունքում 30 ուսանող կստանա 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամ միանվագ կրթաթոշակ։
Հարցերի դեպքում՝ կարող եք դիմել ԵՊՀ ուսանողական խորհուրդ։