14-19 տարեկան աղջիկների համար ԱԲ թեմայով մրցույթ, որի մրցանակն է այցելություն Բուդապեշտ

⏳Վերջնաժամկետը հունիսի 17!!!

📢14-19 տարեկան աղջիկների համար ԱԲ թեմայով մրցույթ, որի մրցանակն է այցելություն Բուդապեշտ!!! 

📌ԵՄ ֆինանսավորմամբ Girls Go Circular ծրագիրն նպատակաուղղված է նվազեցնել STEM եւ տեխնոլոգիական բնագավառներում սեռային անհավասարակշռությունը ամբողջ Եվրոպայից 14-19 տարեկան աղջիկներին թվային եւ ձեռնարկատիրական հմտություններ տրամադրելու միջոցով։ 

🙌Ծրագրի շրջանակում երիտասարդ աղջիկների համար կազմակերպվում է մրցույթ, որի այս տարվա թեման է ԱԲ-ն եւ նրա կիրառումն իրական սոցիալական հիմնախնդիրների լուծման համար։ 

🏆Մրցույթի հաղթողները հնարավորություն կստանան ծախսերի փոխհատուցմամբ մասնակցել այս հոկտեմբերին Բուդապեշտում կայանալիք Կանայք եւ աղջիկները STEM բնագավառում ֆորումին։

🔎Ծրագրին կարող են դիմել ամբողջ Եվրոպայից ( այդ թվում 🇦🇲 Հայաստան); 14-19 տարեկան աղջիկներ ` 3 հոգուց բաղկացած թիմերով ։

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post