⏳Վերջնաժամկետը ` հունվարի 15!!!
📢Կառավարական 💰կրթաթոշակ ` 🇭🇺Հունգարիայի ԲՈՒՀ-երում ուսանելու համար!!!
📌🇭🇺Stipendium Hungaricum կրթաթոշակն Հունգարիայի Կառավարության կողմից ֆինանսավորվող, Հունգարիայի Առեւտրի ու Արտաքին գործերի նախարարության կողմից ղեկավարվող եւ Tempus Public Foundation հիմնադրամի կողմից համակարգվող կրթաթոշակ է։❗ Այն մեկնարկել է 2013 թ.-ից եւ նպատակաուղղված է Հունգարիայի եւ այլ երկրների միջեւ ուսանողական եւ մշակութային փոխանակման զարգացմանը։
❗Այժմ մեկնարկել է կրթաթոշակի 2024-25 ընդունելությունը եւ միջպետական համաձայնագրի շնորհիվ այն արդեն հասանելի է նաեւ 🇦🇲Հայաստանից դիմելու համար։ 👉ՀՀ ուսանողներին հատկացվել է 30 քվոտա։
📌Կրթաթոշակն արտասահմանցի ուսանողներին հնարավորություն է ընձեռում բակալավրիատի, մագիստրոսական, PhD եւ առանց որակավորման ( non-degree) ծրագրերով ուսանել հունգարական շուրջ 28 ԲՈՒՀ-երում։
🔤Ծրագրերն առաջարկվում են հունգարերեն, կամ անգլերեն լեզուներով, ինչպես նաեւ առկա են հունգարերեն լեզվի կուրսեր։
💰Կրթաթոշակն ամբողջությամբ փոխհատուցում է ուսման վճարը, բժշկական ապահովագրությունը,ապահովում կեցությունը , տրամադրում կեցության ծախսերի համար ամսական կրթաթոշակ։
❗Տրամադրվող կրթաթոշակի կոնկրետ չափն կախված է ուսումնական ծրագրի աստիճանից։
❗Կրթաթոշակն չի փոխհատուցում միջազգային ճանապարհախսը։
ℹ️ Կրթաթոշակի մասին