«Programming fundamentals» անվճար դասընթաց

⏳Վերջնաժամկետը` սեպտեմբերի 12!!!

📢🇦🇲Լոռու մարզի երիտասարդների համար «Programming fundamentals» 🆓 դասընթաց!!! 


📌🇦🇲«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո հայտարարում են «Programming fundamentals» դասընթաց՝ Լոռու մարզի 15-ից 29 տարեկան երիտասարդների համար:

📍 Դասընթացը բաղկացած է լինելու երկու փուլից։ 👉Առաջին փուլի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն ալգորիթմների տեսություն (խնդիրների լուծում բլոկսխեմաներով) և ծրագրավորման C++ լեզվի հիմունքներ։   
❗Այս փուլի ավարտին կայանալիք թեստավորման ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած երիտասարդները կմասնակցեն դասընթացի երկրորդ փուլին և հնարավորություն կունենան առավել խորացված տարբերակով ուսումնասիրել ծրագրավորման հետևյալ լեզուներից մեկը👇
👉 C#-ի միջոցով Վեբ կայքերի և Վեբ սերվիսների պատրաստում
👉JS/ReactJS


🗓️ Դասընթացի սկիզբը՝ սեպտեմբերի 14
🏢 Անցկացման վայրը՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (ք․ Վանաձոր, Շինարարների 12)
✍️ Ձևաչափը՝ լսարանային (offline)


❗ Նշում, որ յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում կազմակերպվող միայն մեկ դասընթացի։

Previous Post Next Post