Երիտասարդական համաժողով Երևանում

📢Երիտասարդական համաժողով 🇦🇲Երեւանում `🗓️ սեպտեմբերի 16-ին, ⏰11.00-ին!!! 



🟢Երիտասարդական Ակումբների դաշնությունը հրավիրում է 16-ից 35 տարեկան բոլոր երիտասարդներին, երիտասարդական աշխատանքով, կամավորությամբ հետաքրքրվող անձանց, հասարակական կազմակերպություններին ներկա գտնվելու #Երիտասարդական_համաժողովին։

📌#Երիտասարդական_համաժողովի հիմնական նպատակն է երիտասարդական ՀԿ-ների մասնակցությամբ քննարկել երիտասարդական աշխատանքի և կամավորության խթանման, երիտասարդների ակտիվ ներգրավման և մասնակցության, մարզաբնակ երիտասարդների խնդիրների վերհանման, կամավորության և երիտասարդական քաղաքականության ոլորտներում օրենսդրական նախաձեռնությունների և մի շարք այլ հարցեր։❗ Համաժողովի ընթացքում ներկայացվելու է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող ԿԱՄԱՎՈՐ․ՀԱՅ ծրագիրը և դրա շրջանակներում ստեղծված նոր հարթակը՝ kamavor.org կայքը։


🗓 Օր՝ սեպտեմբերի 16
🕚 Ժամ՝ 11։00
🏨 Վայր՝ Անի Պլազա հյուրանոց (հասցե՝ Սայաթ-Նովա 19)

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post