⏳Վերջնաժամկետը - սեպտեմբերի 10!!!
📢🇦🇲ՀՀ 16-35 տարեկան երիտասարդների, երիտասարդական աշխատողների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների համար ամենամյա անվճար Երիտասարդական ֆորում -2025 Աղվերանում - սեպտեմբերի 26-28!!!
🔎Եթե դու 16-35 տարեկան ակտիվ երիտասարդ ես, կամավոր ես, երիտասարդական աշխատող, երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ կամ համայնքապետարանում զբաղվում ես երիտասարդության հարցերով, գիտես քո համայնքում երիտասարդներին հուզող խնդիրները և ուզում ես ներգրավվել դրանց լուծման գործընթացներում, կամ պարզապես ցանկանում ես դառնալ փոփոխությունների մասնակից, ապա շտապիր դիմել ս.թ. սեպտեմբերի 26-28-ն անցկացվող Ամենամյա երիտասարդական ֆորումին։
📌Ամենամյա ֆորումի նպատակն է մեկ հարթակի շուրջ համախմբել ՀՀ 10 մարզերից և Երևանից շուրջ 150 երիտասարդների, երիտասարդական աշխատողների և երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչների՝ քննարկելու երիտասարդների առջև ծառացած մարտահրավերները, ՀՀ երիտասարդական քաղաքականության գերակայությունները և պետությունից ու ՏԻՄ-երից երիտասարդների ունեցած ակնկալիքները։ Ֆորումի արդյունքում կմշակվի առաջարկությունների փաթեթ, որը կներկայացվի պատասխանատու գերատեսչություններին։
💰Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը՝ այդ թվում տրանսպորտի, կացության և սննդի, հոգում են կազմակերպիչները։
Post a Comment
Comment