⏳Վերջնաժամկետը - սեպտեմբերի 8/ հոկտեմբերի 31!!!
📢💰🇦🇲Դրամաշնորհ - գիտության հանրայնացման կոնտենտի ստեղծման, կամ գիտական լրագրության բնագավառում արտասահմանյան մասնագիտացված դասընթացների մասնակցելու համար!!!
📌🇦🇲«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» հայտարարում է «Գիտության հանրայնացման մրցույթ»՝ այս տարի երկու ենթածրագրերով և ընդլայնված հնարավորություններով❗
👉Առաջին ենթածրագրով ֆինանսավորում կտրամադրվի նախագծերին, որոնք ուղղված են գիտահանրամատչելի տարաբնույթ բովանդակությունների ստեղծմանը, երիտասարդ գիտնականների գործունեության լուսաբանմանը։⏳ Այս ենթածրագրով հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 8-ն է,💰 ֆինանսավորման առավելագույն չափը 4.000.000 ՀՀ դրամ։
👉Երկրորդ ենթածրագրով նախատեսվում է ֆինանսավորում տրամադրել լրագրողներին/լրագրող-ուսանողներին՝ գիտական լրագրության և գիտության հանրայնացմանն առնչվող դասընթացների մասնակցության համար՝ արտասահմանյան մասնագիտացված կազմակերպություններում։ ⏳Այս ենթածրագրով հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է,💰 ֆինանսավորման առավելագույն չափը 1.000.000 ՀՀ դրամ։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Comment