Թոփ հրապարակումներ

Առնվազն 5 տարի ուսումնական դադար ունեցած, 23+ տարիքի անձանց համար 💰կրթաթոշակ - ՀՀ-ում գործող հավատարմագրված բուհերում կամ միջին մասնագիտական կրթական հաստատություններում ուսանելու համար

⏳Վերջնաժամկետը նշված չէ - հայտերն այս պահին ընդունվում են!!! 

📢🇦🇲Առնվազն 5 տարի ուսումնական դադար ունեցած, 23+ տարիքի անձանց համար 💰կրթաթոշակ - ՀՀ-ում գործող հավատարմագրված բուհերում կամ միջին մասնագիտական կրթական հաստատություններում ուսանելու համար!!! 


📌🇦🇲«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, հավատարիմ մնալով «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ուղղություններին, հայտարարում է «ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ» կրթաթոշակային ծրագրի առցանց հայտադիմումների ընդունման մասին։

❗Ծրագիրը նպատակ ունի դեպի կրթություն վերադարձնել այն քաղաքացիներին, ովքեր տարբեր սոցիալական, ընտանեկան կամ անձնական պատճառներով առնվազն հինգ տարի ուսումնական դադար են ունեցել։ «ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿ»-ի միջոցով հիմնադրամը վերաիմաստավորում է կրթության արժեքը՝ այն դարձնելով ոչ միայն հնարավոր, այլև իրական ճանապարհ՝ անձնական և մասնագիտական զարգացման համար։

❗Կրթաթոշակային ծրագրի շահառուները կարող են ուսումը շարունակել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հավատարմագրված բուհերում կամ միջին մասնագիտական կրթական հաստատություններում՝ առկա կամ հեռակա ձևաչափով։

🔎Կրթաթոշակին կարող են դիմել 23 տարին լրացած այն անձինք, ովքեր ունեն առնվազն հինգ տարվա ուսումնական դադար՝ առանց առավելագույն տարիքային սահմանափակման։ ❗Առաջնահերթ ուշադրության կարժանանան տարբեր խոցելի խմբեր։

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post