Թոփ հրապարակումներ

Աշխատաժողով Լոռու մարզի ՔՀԿ ներկայացուցիչների համար- Վանաձորում - օգոստոսի 25-ին

📢🇦🇲Աշխատաժողով Լոռու մարզի ՔՀԿ ներկայացուցիչների համար- Վանաձորում - օգոստոսի 25-ին !!! 

📌Կովկասի ինստիտուտը համագործակցելով ՀԿ Կենտրոնի հետ օգոստոսի 25-ին սիրով հրավիրում է Լոռու մարզի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին մասնակցելու «Հասարակական մասնակցությունը օրենսդրական գործընթացներին» աշխատաժողովին։ 
ℹ Այս տարվա հուլիս ամսից մեկնարկում է Հայաստանում օրենսդրական գործընթացներին հասարակական մասնակցության խթանմանն ուղղված աշխատաժողովների շարքը՝ Շիրակում, Լոռիում, Երևանում։ Այդ շարքի երկրորդ աշխատաժողովն անցկացվելու է Վանաձորում։ Աշխատաժողովի ընթացքում Լոռու մարզում գործող ՔՀԿ-ների ներկայացուցիչները հնարավորություն կունենան․
▶️ քաղաքական ու իրավական դաշտում առաջատար փորձագետների հետ միասին հասկանալ, թե ինչ մեխանիզմներ և ռազմավարություններ կարող են կիրառել՝ ավելի արդյունավետորեն ու ակտիվորեն նեգրավելու օրենսդրական գործընթացներին,
▶️ կիսվել իրենց սեփական փորձով, քննարկել ներկայիս մարտահրավերներն ու դրանք հաղթահարելու ճանապարհները,
▶️ մշակել նոր նախաձեռնություններ և դրանք ներկայացնել պետական կառույցների ներկայացուցիչներին։


 ℹ️📝 Մանրամասները  

Մեկնաբանել հրապարակումը

Comment

Previous Post Next Post