⏳Վերջնաժամկետը - օգոստոսի 15!!!
📢🇦🇲«Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության Նոյեմբերյանի մասնաճյուղին անհրաժեշտ է #ՀՈԳԵԲԱՆ!!!
📌Պահանջվող որակավորումներ,գիտելիքներ,կարողություններ և հմտություններ՝
✅️բարձրագույն մասնագիտական կրթություն` «Հոգեբան» կամ «Հատուկ հոգեբան» որակավորմամբ,
✅️ընդհանուր,անձի,տարիքային,մանկավարժական և սոցիալական հոգեբանության հիմունքների իմացություն,մասնագիտական մեթոդների կիրառման և խորհրդատվության կարողություններ,
✅️նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հետ անհատական և խմբային աշխատանքի կարողություններ,
✅️թիմային աշխատանքի,շփման և հաղորդակցման,տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություններ,
✅️համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու կարողություններ:
🔻Մասնագիտական աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն։
🔹️Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-18:00։
Աշխատանքային ինքնակենսագրությունը (CV) մինչև ս/թ օգոստոսի 15-ը ներառյալ կարող եք ուղարկել huysi.kamurj@mail.ru էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով #Հոգեբանի թափուր տեղի թեկնածու։
🔹️Առաջին՝ փաստաթղթային փուլը հաղթահարած մասնագետները կհրավիրվեն հարցազրույցի:
📍Հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք․Նոյեմբերյան, Զորավար Անդրանիկի 1։
Հեռախոս՝(+374)077013670
Post a Comment
Comment