⏳Վերջնաժամկետը - օգոստոսի 27!!!
📢🇦🇲«Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Մարդու իրավունքների պաշտպանություն և քաղաքացիական հասարակության հզորացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում փնտրում է դասընթացավարներ Գյումրի, Գորիս և Գավառ համայնքներում «Ուսուցում ուսուցանողների համար» (ՈՒՈՒՀ/ТоТ) 12 մոդուլից բաղկացած դասընթաց իրականացնելու համար!!!
⏰Ծառայությունների մատուցման ժամանակահատվածը նախատեսվում է 2025թ․ սեպտեմբեր- դեկտեմբեր ամիսներին։
❗Պայմանագրի տեսակը՝ Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր։
❗Պահանջներ՝
• Բարձրագույն կրթություն,
• Համապատասխան փորձ պահանջվող ծառայությունների ոլորտում,
• Վերլուծական կարողություններ, ներկայացման և հաղորդակցման հմտություններ,
• Հայերենի բանավոր և գրավոր գերազանց իմացություն,
• Անգլերենի բավարար իմացություն,
• Պատասխանատվության բարձր մակարդակ,
• Թիմում աշխատելու ունակություն,
• ՔՀԿ-ների և/կամ միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի փորձ,
• MS Office (Word, Excel, PowerPoint) ծրագրի իմացություն։ Այլ ծրագրերի տիրապետումը կդիտարկվի որպես առավելություն։
👉Նախապատվությունը կտրվի Գյումրի, Գորիս և Գավառ համայնքներում բնակվող թեկնածուներին։
📝Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները և ՈՒՈՒՀ/ТоТ 12 մոդուլից բաղկացած դասընթացի թեմատիկ պլանն ուղարկել կազմակերպության էլեկտրոնային հասցեին՝ armsakhfd@gmail.com, ոչ ուշ, քան 2025 թվականի օգոստոսի 27-ը՝ թեմայի տողում նշելով «Դասընթացավար ՈՒՈՒՀ/ToT համար, համայնքի անվանումը»:
❗Ընտրված թեկնածուներին կառաջարկվի ներկայացնել գնային առաջարկ։
Post a Comment
Comment