Top Post's

«Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը փնտրում է Համայնքային երիտասարդական ակտիվ խմբերի համակարգողներ Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում!!!

⏳Վերջնաժամկետը - հուլիսի 25!!! 


📢🇦🇲«Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը փնտրում է Համայնքային երիտասարդական ակտիվ խմբերի համակարգողներ Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, որոնք պատրաստ են միանալ  թիմին՝ ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Երիտասարդների ներգրավումը տեղական ինքնակառավարման գործում Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում (01․05․2025 – 31․10․2026թթ.)!!! 

❗Նրանց գործառույթներն իրականացնելու են հետևյալ համայնքներում․
- Շիրակի մարզում՝ Աշոցք, Ամասիա․
- Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակ, Վարդենիս․
- Սյունիքի մարզում՝ Գորիս, Տաթև։

Համայնքային երիտասարդական ակտիվ խմբերի համակարգողների գործառույթները․

• Համայնքային ակտիվ խմբերի երիտասարդ անդամների բացահայտում, ներգրավում և համագործակցության խթանում։
• Համայնքային ակտիվ խմբերի ընթացիկ գործունեության համակարգում։ 
• Ծրագրի շրջանակներում իրականացվող ուսուցումներին, ուսումնական ճամբարին տվյալ համայնքից երիտասարդների ապահովում։

Համայնքային երիտասարդական ակտիվ խմբերի համակարգողներին ներկայացվող պահանջները և որակավորումը․

- Բարձրագույն կրթություն․
- Հայերեն գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ․
- MS Office-ի և համակարգչային այլ ծրագրերի իմացություն․
- Կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ․ մասնակիցների մոտիվացման, ներգրավման և համագործակցության խթանման հմտություններ․
- Թիմում աշխատելու ունակություն, կարգապահություն․ 
- Համայնքի տարբեր խմբերի հետ աշխատելու կարողություն․
- ՀԿ/ՔՀԿ-ում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն։

❗Համայնքային երիտասարդական ակտիվ խմբերի համակարգողների հետ ծառայությունների մատուցման մասին պայմանագրերը կկնքվեն 2025թ․ օգոստոսի 1-ից։ 

📝Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրությունն (CV) ուղարկել կազմակերպության էլեկտրոնային հասցեին՝ armsakhfd@gmail.com, ոչ ուշ, քան 2025 թվականի հուլիսի 25-ը՝ թեմայի տողում նշելով «Համայնքային երիտասարդական ակտիվ խմբերի համակարգողներ», ինչպես նաև համայնքի անվանումը:

❗Կազմակերպություն՝ «Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ
❗Հասցե՝ Երևան 0009, Իսահակյան փողոց 28, շենք 3

Comment on the post

Comment

Previous Post Next Post
👉 Join Armenian Telegram Network ------- 👉 Join International Telegram Channel