Top Post's

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը հայտարարում է մրցույթ «Հետազոտությունների և զարգացման» բաժնի ղեկավարի պաշտոնը համալրելու համար!!!

⏳Վերջնաժամկետը - հուլիսի 20!!! 

📢🇦🇲ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը հայտարարում է մրցույթ «Հետազոտությունների և զարգացման» բաժնի ղեկավարի պաշտոնը համալրելու համար!!! 

📌Պաշտոնի հիմնական նպատակն է՝ կառավարել համալսարանի գիտահետազոտական, ուսումնական գործընթացի որակի ապահովման, արտաքին կապերի ձևավորման և ամրապնդման, ստարտափ և իննովացիոն զարգացման գործընթացները՝ ապահովելով դրանց արդյունավետ կազմակերպումը և որակի վերահսկումը։

📌 Հիմնական պարտականությունները՝

* Կազմակերպել և համակարգել գիտական և հետազոտական գործունեությունը,

* Հաստատել համագործակցային հարաբերություններ արտաքին շահակից կողմերի հետ (պետական կառույցներ, 
հիմնադրամներ, ազգային և միջազգային կազմակերպություններ և այլն)՝ նշելով համագործակցության շրջանակը, համատեղ ծրագրերն ու միջոցառումները,

* Համակարգել մասնաճյուղում իննովացիոն և ստարտափ ուղղությունների զարգացմանն ուղղված ծրագրերը,

* Մշակել, վերանայել և արդիականացնել մասնաճյուղի զարգացման ռազմավարական ծրագիրը, հետևել դրա կատարմանը,

* Կանոնակարգել մասնաճյուղի զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և հեռանկարային ծրագրերի մշակման աշխատանքները,

* Կազմել և ներկայացնել բաժնի տարեկան ծրագրեր և հաշվետվություններ։

📌Պահանջվող որակավորումները՝
* Բարձրագույն կրթություն,
* Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան կամ հարակից ոլորտում,
* Գիտական հետազոտությունների մեթոդաբանության իմացություն,
* Հաղորդակցման և ղեկավարելու բարձր հմտություններ,
* Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն։

📝CV-ները կարող եք ուղարկել asuegb.hr@gmail.com էլ․ հասցեին մինչև հուլիսի 20-ը՝ վերնագրի հատվածում նշելով հաստիքի անվանումը։

Comment on the post

Comment

Previous Post Next Post
👉 Join Armenian Telegram Network ------- 👉 Join International Telegram Channel