⏳Վերջնաժամկետը - այսօր է - երեկոյան 23.59!!!
📢🇦🇲ԱԲ տեխնոլոգիաների միջոցով վեբ կայք ստեղծելու թեմայով անվճար 🏆մրցույթ ( գումարային մրցանակներով )!!!
🤖 Մասնակցի՛ր AI4ALL – Code with Vibes մրցույթին և շահի՛ր դրամական պարգևներ․
🥇 1-ին տեղ – 400,000 ՀՀ դրամ
🥈 2-րդ տեղ – 200,000 ՀՀ դրամ
🥉 3-րդ տեղ – 100,000 ՀՀ դրամ
EIF-ի #AI4All նախաձեռնության շրջանակում, Seaside Startup Summit-ի հետ գործընկերությամբ անցկացվող մրցույթին մասնակցելու համար քեզ անհրաժեշտ է ստեղծագործ մտածողություն, AI/ԱԲ գործիքներին տիրապետում և ճշգրիտ պրոմտեր գրելու հմտություն։ Վերջնական արդյունքը պետք է լինի վեբկայքը, որը կստեղծես հենց AI/ԱԲ գործիքների օգնությամբ։
😌 Իսկ եթե դեռ չես տիրապետում ԱԲ գործիքներին՝ անհանգստանալու կարիք չկա․ նախատեսված են անվճար աշխատարաններ, որոնց ընթացքում կսովորես անհրաժեշտ հմտությունները՝ գաղափարդ վերածելու իրական նախագծի։
📝 Ի՞նչ պետք է անել👇
✅ Գրանցվել
✅ Ցանկության դեպքում մասնակցել առցանց աշխատարաններին
✅ Ստեղծել կայք՝ պրոմտերի միջոցով ԱԲ գործիքների կիրառմամբ
✅ Ուղարկել ստացված կայքը և դրա ստեղծման ընթացքի մասին տեղեկատվությունը կազմակերպիչներին
✅ Իսկ եթե ունես հարցեր՝ այսօր հուլիսի 16-ին՝ 19։00-ին միացի՛ր տեղեկատվական հանդիպմանը ։
💰 Մրցանակային գումարները ներառելու են ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները։
✨Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են Sevan Startup Summit 2025-ի ընթացքում՝ Sevan Festival City-ում։
Post a Comment
Comment