Top Post's

Արցախից տեղահանված, կամ տեղացի որոշակի Խոցելի խմբերին պատկանող 18-ը լրացած , գործող բիզնես, կամ գաղափար ունեցող անձանց համար ձեռնարկատիրական հմտությունների զարգացման անվճար ծրագիր

⏳Վերջնաժամկետը - հուլիսի 31!!! 

📢🇦🇲Արցախից տեղահանված, կամ տեղացի որոշակի Խոցելի խմբերին պատկանող 18-ը լրացած , գործող բիզնես, կամ գաղափար ունեցող անձանց համար ձեռնարկատիրական հմտությունների զարգացման անվճար ծրագիր ( նաեւ դրամաշնորհի դիմելու հնարավորություն)!!! 

📌🇦🇲«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը և «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը հրավիրում են՝ մասնակցելու «ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» հատուկ նախագծին։

🙌Մասնակցելով նախագծին👇 👉հնարավորություն կունենաք ձեռք բերելու ձեռնարկատիրական բազային գիտելիքներ և հմտություններ, ստեղծելու նոր կապեր, դառնալու բիզնես համայնքի անդամ, 👉ինչպես նաև հետևողական աշխատանքի արդյունքում՝ ստանալու փոքր դրամաշնորհներ ձեր բիզնես գաղափարը կյանքի կոչելու կամ զարգացնելու համար։

🔎Ծրագրին կարող են դիմել 18 տարին լրացած անձինք, ովքեր բնակվում են Երևանում, Շիրակի, Սյունիքի, Լոռու մարզերում կամ երևանամերձ համայնքներում, և ներկայացնում են հետևյալ թիրախային խմբերից որևէ մեկը👇
– Լեռնային Ղարաբաղից 2020 կամ 2023թ․ տեղահանված անձինք․
– 2020 կամ 2023թ․ պատերազմների հետևանքով տուժած՝ տեղացի անձինք, այդ թվում՝ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքների անդամներ․
– Պատերազմի հետևանքով տուժած բիզնես ունեցողներ
– Լոռու մարզում ջրհեղեղից տուժած անձինք․
– Ովքեր կորցրել են իրենց գույքը, կամ այն վնասվել է գետի վարարումների հետևանքով․
– Ում բիզնեսը կամ գյուղատնտեսական տարածքները վնասվել կամ ավերվել են գետի վարարումների հետևանքով․
– Շիրակի, Լոռու, Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի բնակիչներ․
– Հաշմանդամություն ունեցող անձինք․

❗եւ եթե👇
-Նախկինում ունեցել եք բիզնես և այժմ ցանկանում եք վերագործարկել այն։
– Հանդիսանում եք ինքազբաղված անձ և ցանկանում եք զարգացնել գործունեությունը որպես բիզնես։
– Ունեք մինչև 3 տարի գրանցված՝ գործող փոքր բիզնես, և կարիք ունեք խորհրդատվական և ֆինանսական աջակցության՝ այն ընդլայնելու համար։
– Ունեք բիզնես գաղափար և ցանկանում է այն վերածել կենսունակ բիզնեսի։





Comment on the post

Comment

Previous Post Next Post
👉 Join Armenian Telegram Network ------- 👉 Join International Telegram Channel