⏳Վերջնաժամկետը ` հունիսի 20!!!
📢🇦🇲Տաթև համայնքում կամ Գորիս քաղաքում բնակվող հետաքրքրված անձանց համար, բիզնես դասընթացավարների վերապատրաստման անվճար ծրագիր !!!
«Մենք ենք մեր սարերը» և «Իննոբիզ» | Innobiz -ը «Թևեր բոլորին» ծրագրի շրջանակում կազմակերպում են դասընթացավարների վերապատրաստում «Զրոյից Բիզնես» թեմայով։
ℹ️ Եթե բնակվում եք Տաթև համայնքում կամ Գորիս քաղաքում, հետաքրքրված եք կրթական գործընթացներով, պատրաստ եք ակտիվորեն ներգրավվել համայնքային նախաձեռնություններում և ցանկանում եք ոչ միայն սովորել, այլև փոխանցել ձեր գիտելիքները զրոյից բիզնես ստեղծելու ոլորտում, ապա այս ծրագիրը նախատեսված է հենց ձեզ համար։
📌 Ծրագիրն ուղղված է ապագա դասընթացավարների վերապատրաստմանը և ներառում է․
🔹Ձեռներեցության բազային դասընթաց (գաղափարի գեներացում, մարքեթինգ, թվային մարքեթինգ, իրավաբանություն և ֆինանսներ),
🔹 Արդյունավետ դասավանդման հիմունքներ՝ մեթոդներ և մոտեցումներ,
🔹 Համայնքի և շահառուների հետ աշխատանքի նրբություններ։
Ֆորմատը՝ հիբրիդ (առցանց և առկա բաղադրիչներով)
🕒 Տևողությունը ՝ մինչ սույն թվականի հոկտեմբերի 𝟑𝟏-ը
Ներառում է իրական գործնական առաջադրանքներ՝ համայնքի շահառուների հետ աշխատանքի միջոցով։
Միացե՛ք ծրագրին՝ ձեր գիտելիքն ու փորձը ներդնելով համայնքի զարգացման գործում և միաժամանակ ձեռք բերելով նոր մասնագիտական հմտություններ և փորձառություն։
Post a Comment
Գրել մեկնաբանություն