Թոփ հրապարակումներ

Բժշկական համալսարանների վերջին կուրսում սովորող ուսանողների, բժշկական կրթություն ստացած նորավարտ ուսանողների, ինչպես նաև երկրորդ մասնագիտացում դիտարկող այլ ոլորտների բժիշկների համար, «Ինչո՞ւ դառնալ ուռուցքաբան» խորագրով անվճար ամառային դպրոց

⏳Վերջնաժամկետը - նշված չէ ( հայտերն այս պահին ընդունվում են)!!! 

📢🇦🇲Բժշկական համալսարանների վերջին կուրսում սովորող ուսանողների, բժշկական կրթություն ստացած նորավարտ ուսանողների, ինչպես նաև երկրորդ մասնագիտացում դիտարկող այլ ոլորտների բժիշկների համար, «Ինչո՞ւ դառնալ ուռուցքաբան» խորագրով անվճար ամառային դպրոց!!! 


📌Արդեն երկրորդ տարին անդընդմեջ ԱԱԻ Ուռուցքաբանության ամբիոնը կազմակերպում է հնգօրյա ամառային դպրոց` «Ինչո՞ւ դառնալ ուռուցքաբան» խորագրով։ 

❗Դպրոցի նպատակն է կարճ ժամկետում ծանոթացնել բժշկին, թե ինչ գիտելիքներ նա կարող է ստանալ` սովորելով ԱԱԻ-ի Ուռուցքաբանության ամբիոնում: 

❗Դպրոցի ծրագիրը ներառում է տեսական մաս (օրը 1 ժամ), երբ ապագա դիմորդը կարող է ծանոթանալ ոլորտի նորություններին և ամբիոնի դասախոսների հետ, ինչպես նաև պրակտիկ մասից, երբ բժիշկը հնարավորություն կունենա շրջել վիրասրահներում և կլինիկական բաժանմունքներում։

🔎Ովքե՞ր կարող են մասնակցել ամառային դպրոցին👉Բժշկական համալսարանների վերջին կուրսում սովորող ուսանողները, բժշկական կրթություն ստացած նորավարտ ուսանողները, ինչպես նաև երկրորդ մասնագիտացում դիտարկող այլ ոլորտների բժիշկներ։ 

🎯Որտե՞ղ է ընթանալու ամառային դպրոցի պրակտիկ մասը👉ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում և «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ 

📆Ե՞րբ է տեղի ունենալու ամառային դպրոցը👉Հուլիսի 7-11-ը և օգոստոսի 4-8-ը:

🎉Ի՞նչ առավելություն կտա ապագա դիմորդին ամառային դպրոցին մասնակցությունը👉Ամառային դպրոց հաճախած բժիշկները հնարավորություն կունենան հատուկ պայմաններով սովորել ԱԱԻ-ի Ուռուցքաբանության ամբիոնում։



❗Ամառային դպրոց հաճախելն ԱՆՎՃԱՐ Է, բայց տեղերը սահմանափակ են: Հասցրե՛ք գրանցվել: 

📝Ամառային դպրոցին գրանցվելու համար հարկավոր է զանգահարել 099636106 (երկուշաբթիից ուրբաթ`08:30-16:30):

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post