Թոփ հրապարակումներ

ՀՀ մարզերից եւ Արցախից տեղահանված երիտասարդների համար,ՀՀ-ում ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին նվիրված անվճար աշխատարան Աղվերանում


⏳Վերջնաժամկետը ` հունիսի 30!!! 


📢🇦🇲ՀՀ մարզերից եւ Արցախից տեղահանված երիտասարդների համար,ՀՀ-ում ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին նվիրված անվճար աշխատարան Աղվերանում - հուլիսի 16-19!!! 

📌🇦🇲«Ռեստարտ» հիմնադրամը հայտարարում է "ReForum 2025" երիտասարդական աշխատարանի մասնակիցների կանչ։

❗Աշխատարանի նպատակն է նպաստել ՀՀ-ում ներքին և արտաքին քաղաքական գործընթացներով հետաքրքրված երիտասարդների ներգրավմանը քաղաքական երկխոսություն պարունակող արդի քննարկումներում։

❗Աշխատարանին մասնակցելու է 1️⃣3️⃣5️⃣երիտասարդ։
🔎Աշխատարանին կարող են մասնակցել ՀՀ բոլոր մարզերի, այդ թվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երիտասարդները։

🔷Աշխատարանի ընթացքում երիտասարդները հնարավորություն կունենան👇
🔹Մասնակցել պանելային քննարկումների, որոնց շրջանակներում քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, հանրային գործիչներ և փորձագետներ կհարուցեն ակտիվ քննարկումներ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական հարցերի շուրջ,
🔹Զարգացնել բանավեճի, հանրային խոսքի և առաջնորդության հմտությունները,
🔹Ունենալ ակտիվ և ինտելեկտուալ ժամանց,
🔹Դառնալ երիտասարդական մեծ համայնքի անդամ։

📅Աշխատարանը տեղի կունենա հուլիսի 1️⃣6️⃣-ից հուլիսի 1️⃣9️⃣-ը ընկած ժամանակահատվածում, Աղվերանում։

💰«Ռեստարտ» հիմնադրամը հոգում է մասնակիցների փոխադրման և կեցության ծախսերը։


Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post