Թոփ հրապարակումներ

Հակամարտությունների լուսաբանման անվճար ամառային դպրոց Գյումրիում

⏳Վերջնաժամկետը - հուլիսի 1!!! 

📢🇦🇲Հակամարտություններ, բախումներ լուսաբանող և/կամ թեմայի նկատմամբ մասնագիտական հետաքրքրություն ունեցող լրագրողների, խմբագիրների, բլոգերների, փոդքասթերների, որոշակի փորձ ունեցող ուսանողների համար Հակամարտությունների լուսաբանման անվճար ամառային դպրոց Գյումրիում - հուլիսի 24-29!!! 

📌🇦🇲Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հուլիսի 24-29-ը հայտարարում է Հակամարտությունների լուսաբանման ամառային դպրոց լրագրողների համար։  

❗Հակամարտությունների լուսաբանման դպրոցում մասնակիցները կուսումնասիրեն հակամարտությունների տեսություն և պատմություն, կոնֆլիկտների, զինված բախումների, ճգնաժամերի լուսաբանման առանձնահատկություններ, մասնագիտական էթիկայի սկզբունքներ, փաստերի ստուգում, թվային և ֆիզիկական անվտանգություն, առաջին օգնության հմտություններ, մարդու իրավունքներին առնչվող հիմնահարցեր։  

 ❗Դասընթացը կօգնի վիզուալիզացնել լրագրողական պատմությունները, օգտագործել բաց տվյալներ, ստեղծել մուլտիմեդիա նյութեր, փորձարկել լրագրողական ժամանակակից ժանրեր և ձևաչափեր։  

💰Դպրոցի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարները մեդիա բովանդակության ստեղծման դրամաշնորհային մրցույթին և իրագործել նախագծեր։  

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post