⏳Վերջնաժամկետը - հունիսի 29!!!
«ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամը (ՎԻՆՆԵԹ Գորիս) «Կանայք բիզնեսում. տնտեսական աճի խթանում Սյունիքում» ծրագրի շրջանակներում հրավիրում է անհատ բիզնես փորձագետների, խորհրդատուների և կազմակերպությունների՝ ներկայացնելու բիզնես դասընթացներ վարելու ծառայությունների մատուցման վերաբերյալ հետաքրքրվածության հայտեր:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) և Ավստրիական Զարգացման Համագործակցության կողմից, «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում Ավստրիական Զարգացման Գործակալության (ADA) կողմից իրականացվող «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» (R2D Սյունիք) ներքո:
Մրցույթին կարող են մասնակցել անհատ դասընթացավարներ, խորհրդատուներ և ՀՀ-ում գրանցված կազմակերպություններ, որոնք վերոնշյալ ծառայությունները մատուցելու համար ունեն համապատասխան որակավորում։
Տեխնիկական առաջադրանք՝ https://shorturl.at/hXTD5
էլ. հասցե՝ goriswomen@gmail.com
Հարցերի դեպքում դիմորդները կարող են դիմել goriswomen@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել +374 96023033 հեռախոսահամարով:
Post a Comment
Գրել մեկնաբանություն