⏳Վերջնաժամկետը - հունիսի 20!!!
📢🇦🇲Ուսանողների եւ մինչև 30 տարեկան երիտասարդների համար, «Կոնֆլիկտների տրանսֆորմացիա» խորագրով Քննադատական մտածողության անվճար դպրոց Երեւանում - հունիսի 27-29!!!
📌🇦🇲Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է Երևանում ու ՀՀ մարզերում գործող համալսարանների ուսանողներին և մինչև 30 տարեկան երիտասարդներին՝ մասնակցելու «Կոնֆլիկտների տրանսֆորմացիա» խորագրով Քննադատական մտածողության դպրոցին, որը տեղի կունենա ս.թ. հունիսի 27-ից 29-ը, Երևանում, ԵՀՀ գրասենյակում։ ❗Դպրոցին արցախցի երիտասարդների մասնակցությունը խրախուսվում է։
📌Դպրոցի մասնակիցները կծանոթանան քննադատական մտածողության և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մեթոդաբանություններին, կձևավորեն հաղորդակցության ու տեքստի հանդեպ քննադատական մոտեցման կարողություններ, կստանան քննադատական մտածողության օգտագործման ժամանակ կիրառվող միջոցներ, կքննարկեն հակամարտությունների և խաղաղության այսօրվա խնդիրները քննադատական մտածողության միջոցով:
❗Դպրոցը մասնակցային է, ընդգրկում է դասախոսություններ, ինտերակտիվ քննարկումներ, գործնական աշխատանք։
❓ Դպրոցի հետ կապված հարցերի դեպքում կարող եք գրել Սամվել Խաչատրյանին՝ skhachatryan@epfound.am էլ. հասցեով՝ վերնագրելով նամակը «Քննադատական մտածողության դպրոց. դիմորդի Անուն Ազգանուն»:
🆓Դասընթացին մասնակցությունն անվճար է։ 💰Մասնակիցների կեցության, սնունդի, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։ ❗Դասընթացի տևողությունն է երեք օր: ❗Դասընթացին ամբողջությամբ մասնակցելը պարտադիր է: 🎓Դպրոցի մասնակիցները կստանան հավաստագրեր:
Post a Comment
Գրել մեկնաբանություն