⏳Վերջնաժամկետը ` հունիսի 25!!!
📢🇦🇲21+ ՀՀ արվեստագետների համար, ամբողջական փոխհատուցմամբ, անվճար Ռեզիդենցիոն ծրագիր Վարդաբլուր գյուղում ( Լոռու մարզ)!!!
📌Ծրագիրը բաց է բազմաոլորտ արվեստագետների համար, ովքեր հետաքրքրված են հետազոտական և համայնքային նախագծերով։ ❗Այն հնարավորություն է տալիս ապրել և ստեղծագործել Վարդաբլուրում՝ մշակելով տեղական համայնքի հետ առնչվող արվեստի նախագիծ։
❗Առաջարկվող նախագիծը կարող է դրսևորվել տարբեր ձևերով, այդ թվում👇
👉Ցուցահանդես,
👉Ինստալյացիա հանրային վայրում,
👉Տեսանյութերի ստեղծում,
👉Պերֆորմանս,
👉Պատումներ՝ պատկերապատում, կարճ վավերաֆիլմեր և այլն,
👉Մասնակցային արվեստ:
❗Յուրաքանչյուր մասնակից արվեստագետ պետք է որևէ ձևով աշխատի համայնքի հետ՝ օրինակ կազմակերպելով աշխատարաններ դեռահասների/մեծահասակների համար կամ իրականացնելով համայնքային արվեստի նախագիծ:
📆Տևողություն՝ արվեստի կացարանը ընդունում է մասնակիցներին ս․թ․ հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը: 👉Ընտրված մասնակիցները կարող են մնալ 2 շաբաթից մինչև 1 ամիս: ❗Տևողությունը կարող է երկարաձգվել կախված նախագծի բարդությունից:
⏳Հուլիս և օգոստոս ամիսների համար առաջին կանչը հայտարարվում է հունիսի 12-ին, դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 25-ին:
⏳Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների երկրորդ կանչը կհայտարարվի հուլիսի 15-ին, դիմելու վերջնաժամկետը՝ օգոստոսի 10-ին:
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Գրել մեկնաբանություն