⏳Վերջնաժամկետը - հունիսի 19!!!
📢🇦🇲Միայն ՀՀ ԿԳՄՍՆ - ի եւ ԵՆԿ ՀԿ-ի կողմից համակարգվող երիտասարդական կենտրոններից, 16-20 տարեկան մասնակից ակտիվ երիտասարդների եւ նույն կենտրոններից , 21-35 տարեկան թիմային առաջնորդների համար, հայ- վրացական երիտասարդական հավաք Ապարանում - հուլիսի 9-11 ( ոչ լրիվ բաց հայտ )!!!
📌«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության ֆինանսական աջակցությամբ, իրականացնում է «Հայ-վրացական երիտասարդական հավաք» ՀՀ 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Ապարան համայնքում՝ ս․թ․ հուլիսի 9-11-ը։
❗ ՆՊԱՏԱԿԸ. ամրապնդել Հայաստանի և Վրաստանի երիտասարդների միջև համագործակցությունն ու երկխոսությունը՝ միջմշակութային փոխանակման, առաջնորդության հմտությունների և երիտասարդների քաղաքացիական մասնակցության բարձրացմանն ուղղված երիտասարդական եռօրյա հավաքի միջոցով։
🔎Հայաստանի մասնակիցներն ընդգրկվելու են տարբեր երիտասարդական կենտրոններից, մասնավորապես👇
👉ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Ապարան, Արարատ, Ախուրյան, Ծովագյուղ, Իջևան, Դիլիջան, Կապան և Մեղրի համայնքներում հիմնված երիտասարդական կենտրոնները,
👉Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի կողմից գործարկվող «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնները Գյումրի, Արթիկ, Գավառ, Արմավիր և Էջմիածին համայնքներում:
💰Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են մասնակիցների տեղափոխության, կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ:
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Գրել մեկնաբանություն