Թոփ հրապարակումներ

ՀՀ եւ Սփյուռքից, 13-35 տարեկան պատանիների և երիտասարդների համար նորարարական 🏆մրցույթ

⏳Վերջնաժամկետը ` սեպտեմբերի 30!!! 

📢🇦🇲ՀՀ եւ Սփյուռքից, 13-35 տարեկան պատանիների և երիտասարդների համար նորարարական 🏆մրցույթ - ՀՀ ԿԳՄՍ-ի կողմից!!! 

📌🇦🇲ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2025 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի հայտերի ընդունման մասին:

❗Մրցույթի նպատակներն են զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներ ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

🔎Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 13-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

🏆Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև՝ 500.000-ական դրամ:

📝Հայտերն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2025 թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ youth@escs.am էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:


Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post