⏳Վերջնաժամկետը - հունիսի 27!!!
📢 🇦🇲 10-12-րդ դասարանների աշակերտների համար, ԵՊՀ Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցը հայտարարում է անվճար ամառային դպրոց ԵՊՀ-ում ( Երեւան )- ( մարզերից աշակերտները նույնպես կարող են դիմել, սակայն ճանապարհածախս եւ կեցություն չի փոխհատուցվում) !!!
📌 Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցը ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնում գործող դպրոց է, որը նպատակ ունի նպաստելու ոչ ֆորմալ կրթության միջոցով երեխաների և երիտասարդների կարողությունների, հմտությունների զարգացմանը։ Դպրոցը կրում է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, ԵՊՀ բրոնզե մեդալակիր Գևորգ Արշակյանի անունը։
📌 Ամառային դպրոցի ընդունելությունը կկազմակերպվի ս.թ. հուլիսի 1-5-ը Երևանի պետական համալսարանում:
📌 Ամառային դպրոցի շրջանակում նախատեսվում են երկշաբաթյա դասընթացներ, քննարկումներ, հանդիպումներ, թիմային աշխատանքներ տարբեր թեմաներով։
🔎Ծրագրին կարող են դիմել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում բնակվող երեխաները, սակայն պետք է նկատի ունենալ, որ ամառային դպրոցի շրջանակում կազմակերպիչները չեն հոգում տեղափոխության և կեցության ծախսերը։
📍 Ամառային դպրոցը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի հուլիսի 14-25-ը (յուրաքանչյուր օր՝ 3 ժամ) Երևանի պետական համալսարանում։
📌 Ամառային դպրոցի մասնակցությունն անվճար է։
📑 Հայտադիմումը այստեղ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfPPQkhwzYNNWOTXfmXcpsKtWq5VgEu6DHa0JAsc4vqnX_Yng/viewform
🗞 Ամառային դպրոցի ավարտին մասնակիցներին կստանան մասնակցության հավաստագրեր։
📩 📞 Հարցերի դեպքում գրել sd@ysu.am էլփոստին կամ զանգահարել 060710192 հեռախոսահամարով:
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Գրել մեկնաբանություն