Թոփ հրապարակումներ

Տեխնոլոգիական մրցույթ - Վանաձորում անցկացվելիք Tech Week Vanadzor 2025 ՏՏ միջոցառման շրջանակում

⏳Վերջնաժամկետը ` հունիսի 15!!! 

📢🏆Տեխնոլոգիական մրցույթ - Վանաձորում անցկացվելիք Tech Week Vanadzor 2025 ՏՏ միջոցառման շրջանակում !!!

🚀 Layerswap ընկերության կողմից կազմակերպվող «ամենաԴԱԺԱՆ» մրցույթի նպատակն է լավագույն թիմերի հավաքագրումը ամենահետաքրքիր տեխնոլոգիական նախագծերի շուրջ:

🏆Տարվա ամենամեծ տեխնոլոգիական հաքաթոնին սպասվող մրցանակներն են👇
🏆 Առաջին տեղ՝ $10,000
🏆 Երկրորդ տեղ՝ $3,500
🏆 Երրորդ տեղ՝ $1,500
 
🔎 Հաքաթոնին կարող են մասնակցել 3-5 անդամից բաղկացած թիմերը։
✅ Գաղափարը ամբողջությամբ պետք է իրագործվի տեղում (48 ժամում)։ 

🗓 Հուլիսի 4, ժամը 10:00 - հուլիսի 6, ժամը 15:00։
📍 Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն։

📢 Դե ինչ, հավաքի՛ր թիմ, մտածի՛ր նախագիծ և հուլիսի 4-ին արի՛ Վանաձոր այն կյանքի կոչելու։  

 

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post