📢🇦🇲Տավուշի մարզի (Իջևան, Նոյեմբերյան )
Լոռու մարզի (Ստեփանավան, Ալավերդի);
Շիրակի մարզի (Արթիկ, Ախուրյան, Ամասիա); Գեղարքունիքի մարզի (Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ ) համայնքների գործող ՓՄՁ-ների համար համաֆինանսավորվող 💰դրամաշնորհ!!!
📌Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) իրականացնում է «Խոցելի համայնքներում կենսապահովման և տնտեսական կենսունակության խթանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (ԿՄՀԳ) կողմից։ Ծրագրի շրջանակներում հայտարարվում է հայտերի ընդունում՝ Ձեռնարկությունների զարգացման հիմնադրամի (EDF) համար՝ աջակցելու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) տնտեսական վերականգնմանը Հայաստանում։ Նախատեսում է տրամադրել բիզնես-դրամաշնորհներ՝ մինչև 5 միլիոն դրամ արժողությամբ։ Այն կտրամադրվի ըստ կարիքների գնահատման՝ աշխատատեղերի ստեղծման հնարավորության և բիզնես պլանի։ Դրամաշնորհները կարող են օգտագործվել սարքավորումների, գործիքների, նյութերի, նոր արտադրական ուղղությունների, վերապատրաստման, աշխատավարձերի և այլ ֆիքսված ծախսերի համար։ Հայտերը մանրամասն կդիտարկվեն կոմիտեի կողմից։ Հաջորդ փուլ անցած դիմորդները մեկ ամսվա ընթացքում կտեղեկացվեն, որպեսզի ներկայացնեն համապարփակ բիզնես հայտ։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Գրել մեկնաբանություն