⏳Վերջնաժամկետը ` մայիսի 15!!!
📢🇦🇲ՀՀ ավագ դպրոցականների; ուսանողների եւ երիտասարդների համար հրավեր - ՀՀ ՆԳ նախարարության ( ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ եւ այլն ) երիտասարդական խորհրդում ընդգրկվելու համար!!!
🟩 Կատեգորիաները - #երիտասարդական, #անդամակցություն, #պետական #Հայաստան
📌🇦🇲ՆԳ նախարարությունը բարեփոխումների գործընթացում կարևորում է երիտասարդության ներգրավվածությունը, նրանց ներուժի բացահայտումը և երկխոսության ձևավորումը։
🟢Այդ նպատակով Ներքին գործերի նախարարին կից կձևավորվի երիտասարդական խորհուրդ։ Խորհուրդի ներկայացուցիչները հնարավորություն կունենան իրենց նկատառումները, առաջարկներն ու ներդրումը բերելու ինչպես հանրային անվտանգության և քաղաքացիական պաշտպանության, այնպես էլ հանրային ծառայությունների ոլորտում նախագծվող փոփոխությունների գործընթացում։ Նախարարությունը կարևորում է որակյալ և արդյունավետ երկխոսության իրական հնարավորությունը և հանձնառու է փոփոխություններին միտված ցանկացած նախաձեռնություն լսելու և քննարկելու, համատեղ դիտարկելու առաջադեմ գաղափարներն իրականացնելու և ոլորտային քաղաքականություններում դրանք ինտեգրելու հնարավորությունները։
❗Երիտասարդական խորհրդի կազմը ձևավորելու նպատակով հայտարարվում է մրցույթ: 🔎Մրցույթին կարող են մասնակցել ավագ դպրոցում կամ միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող այն երիտասարդները, որոնք ցանկանում են իրենց ներդրումն ունենալ քաղաքականության մշակման, ծառայությունների որակի բարելավման, օրենսդրական նախաձեռնությունների և այլ կարևոր ուղղություններում։
❗Խորհրդի կազմում ընդգրկվելու համար անհրաժեշտ է լրացնել հարցաթերթը՝ կցելով մոտիվացիոն նամակ Խորհրդում ընդգրկվելու վերաբերյալ, վերլուծություն՝ ՆԳՆ որևէ ուղղության շրջանակում և այլն։
Post a Comment
Գրել մեկնաբանություն