Թոփ հրապարակումներ

ARWU (Շանհայի ) ռեկտինգով սովորող, առեւտրային ընկերությունների աշխատակից հայ ուսանողների համար կառավարական կրթաթոշակ

🎉Նոր կրթաթոշակ արտասահմանյան հեղինակավոր ԲՈՒՀ-երում սովորող հայ ուսանողների համար 👇

⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 1!!! 

📢ARWU (Շանհայի ) ռեկտինգով սովորող, առեւտրային ընկերությունների աշխատակից հայ ուսանողների համար կառավարական 💰կրթաթոշակ 

📌🇦🇲ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է օտարերկրյա հեղինակավոր բուհերում ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին կրթաթոշակի տրամադրման նպատակով դիմում-հայտերի ընդունման մասին։

📌ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 6-ի N 267-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, որոնք հանդիսանում են աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերում ուսումնառող կամ դիմորդ, 2025 թվականի մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը կարող են դիմել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե: ❗2025-2026 ուստարվա համար նախատեսվող կրթաթոշակների թիվը 20 է։

🔎Կրթաթոշակին հավակնելու պահանջներն են👇
🔸Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
🔸բակալավրի կրթական ծրագրերի պարագայում՝ http://www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին 65 բուհերի, իսկ մագիստրատուրայի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կամ ասպիրանտուրայի որակավորում շնորհող կրթական ծրագրերի պարագայում՝ առաջին 75 բուհերի ցանկում ընդգրկված հաստատություններում լրիվ բեռնվածությամբ առկա եղանակով ուսումնառելը․
🔸գործատուի՝ վերջին հինգ տարվա ընթացքում մշտապես առնվազն 100 վարձու աշխատող ունեցող ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպություն հանդիսանալու պայմանը,
🔸 գործատուի մոտ առնվազն 2 տարվա աշխատանքային փորձը,
🔸գործատուի կողմից սովորողի ուսման վարձի առնվազն հիսուն տոկոսի փոխհատուցումը,
🔸գործատուի և դիմումատուի միջև կնքված ուսման ֆինանսավորման և ուսման ավարտից հետո գործատուի մոտ աշխատանքը շարունակելու հանձնառության պայմանագիր՝ ուսման ակնկալվող ավարտից հետո առնվազն 3 տարի ժամկետով։


Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post