⏳Վերջնաժամկետը ` օգոստոսի 2!!!
📢🇦🇲ՀՀ քաղաքների համար հրավեր դառնալու 2026 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք!!!
📌🇦🇲ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ:
❗Մրցույթի նպատակներն են`
🔹աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, երիտասարդների՝ որպես Հայաստանի Հանրապետության ակտիվ և պատասխանատու քաղաքացիների ինքնադրսևորմանն ու կայացմանը,
🔹խթանել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի ծավալների մեծացումը,
🔹նպաստել համայնքային երիտասարդական ենթակառուցվածքների ստեղծմանը և զարգացմանը (համայնքային երիտասարդական կենտրոններ և երիտասարդական տարածքներ (միջավայրեր), քաղաքացիական հասարակության կառույցներ և այլն),
նպաստել միջհամայնքային երիտասարդական կենտրոնների և երիտասարդական տարածքների (միջավայրերի) ցանցի ստեղծմանն ու համագործակցության զարգացմանը,
🔹խրախուսել տեղական երիտասարդական աշխատանքի կազմակերպումն ու զարգացումը, երիտասարդական նորարարական գաղափարների կյանքի կոչումը,
🔹օժանդակել միջազգային համագործակցության հաստատմանն ու զարգացմանը։
🔎Մրցույթի մասնակիցներն են քաղաքային բնակավայր ունեցող համայնքները կամ դրա կազմում ներառված առանձին քաղաքային բնակավայրը։
❗Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված և երիտասարդական մայրաքաղաք հռչակված քաղաքը կհամարվի 2026 թվականին կազմակերպվող երիտասարդական միջոցառումների և նախաձեռնությունների իրականացման հիմնական վայր։
✅Հայտը նախարարություն է ներկայացվում համայնքապետարանի կողմից՝ համայնքում երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող առնվազն երկու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Գրել մեկնաբանություն