📢Ուսանողի տունը մեկնարկում է 2025-26 ուս. տարվա հայտերի ընդունումը!!!
📌Ուսանողի Տունը տրամադրում է ոչ ֆորմալ կրթություն և կեցություն մարզերից Երևան տեղափոխված, համալսարաններում սովորող ուսանողների համար։ ❗Այստեղ ուսանողները մասնակցում են կրթական ծրագրին (սեմինարներ, հանդիպումներ գործարարների և հարուստ կենսափորձ ունեցող անձանց հետ, բիզնես այցեր, արշավներ), որի արդյունքում ստացած գիտելիքների և հմտությունների շնորհիվ իրենց համայնքներում ձևավորում են թիմեր և ծավալում համայնքային զարգացման ծրագրեր։
🎉Այս ամենի հետ մեկտեղ նրանց տրվում է հարմարավետ, տեխնիկայով և գույքով հագեցած կացարաններ՝ լուծելով մարզից Երևան տեղափոխվելուց հետո ուսանողների մոտ առաջացած կեցության խնդիրը։
🔎Եվ եթե Դուք👇
▶️մարզից եք և սովորում եք Երևանի որևէ բուհի 1-ին կամ 2-րդ կուրսում,
▶️ապրում եք Երևանից 60 կմ և ավելի հեռավորության վրա,
▶️պատրաստ եք Ձեր անձնային աճն օգտագործել նաև համայնքային զարգացման նպատակով,
▶️համոզված եք՝ առանց ուժեղ մարզերի չկա ապահով Հայաստան և ցանկանում եք այդ հարցում ունենալ նաև Ձեր ներդրումը,
▶️նախաձեռնող եք և ունեք կազմակերպչական հմտություններ,
📝 Ապա Լրացրե՛ք հայտադիմումը
Post a Comment
Գրել մեկնաբանություն