Թոփ հրապարակումներ

Սփյուռքից 20-35 տարեկան երիտասարդների համար« Սփյուռքի երիտասարդ դեսպան » կառավարական ծրագիր 🇦🇲Հայաստանում

⏳Վերջնաժամկետը ` վաղը ` մայիսի 25!!! 

📢Սփյուռքից 20-35 տարեկան երիտասարդների համար« Սփյուռքի երիտասարդ դեսպան » կառավարական ծրագիր 🇦🇲Հայաստանում!!! 

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շարունակում է իրականացնել «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը («Սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստում»), որին այս տարի կարող են մասնակցել ինչպես համայնքում ակտիվ, այնպես էլ իրենց գործունեությունը նոր սկսած երիտասարդները:

Ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձացմանը՝ նոր գիտելիքների, հմտությունների, գործնական նոր կապերի ձեռքբերման, փորձի փոխանակման ճանապարհով, նպաստել Հայաստանի և Սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդների միջև համագործակցության ձևավորմանն ու զարգացմանը:

Ծրագիրը մեկամյա է. ընդգրկում է 2025 թ. սեպտեմբեր - 2026 թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածը և ընթանում է երկու փուլով:


Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post