Թոփ հրապարակումներ

Երիտասարդ ( առնվազն 16 տարեկան ) աղջիկների համար կրտսեր ջոկատավարության Կամավորության հնարավորություն - պատանի աղջիկների համար նախատեսված ճամբարում

⏳Վերջնաժամկետը ` մայիսի 25!!! 

📢🇦🇲Երիտասարդ ( առնվազն 16 տարեկան ) աղջիկների համար կրտսեր ջոկատավարության Կամավորության հնարավորություն - պատանի աղջիկների համար նախատեսված ճամբարում !!! 

 📌🇦🇲«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) հասարակական կազմակերպությունը հրավիրում է 16 տարին լրացած մարզաբնակ և Լեռնային Ղարաբաղից տեղահանված աղջիկների՝ որպես կրտսեր ջոկատավարներ ներգրավվելու «Աշխարհն առաջնորդող աղջիկները» (GLOW) ճամբարում, որը տեղի կունենա ս/թ․ հունիսի 19-ից 25-ը։ 

❗Կրտսեր ջոկատավարի պարտականությունները ներառում են ճամբարականների ներգրավվածության, անվտանգության և բարեկեցության ապահովումը ճամբարի ողջ ընթացքում: Ջոկատների ստեղծումից, խմբային աշխատանքներից, կրթական նյութերի մատուցումից մինչև հանգստի ու ազատ ժամանակի կազմակերպում և առօրյայի վերահսկումը լինելու է ջոկատավարների պատասխանատվության ներքո՝ ճամբարի աշխատակազմի վերահսկողությամբ։ ❗Ճամբարին հաջորդելու է ճամբարականների կողմից մշակված համայնքային ծրագրերի իրականացման փուլը, որի ընթացքում ջոկատավարները տրամադրելու են խորհրդատվություն և աջակցություն իրենց ջոկատներին՝ ծրագրերը կյանքի կոչելու համար։ 

💰Ջոկատավարների կեցությունը, սնունդը և տրանսպորտը ապահովվում է կազմակերպիչների կողմից։


Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post