Թոփ հրապարակումներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ


⏳Վերջնաժամկետը ` հունիսի 16!!! 


📢🇦🇲ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2025 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով 💰դրամաշնորհային մրցույթ, որի ընդհանուր բյուջեն կազմում է 200,000,000 ( երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ:

📌«Գաղափարի փուլ» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի և (կամ) ծառայության գաղափարը կամ նախատիպը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը: 💰Դրամական հատկացման բյուջեի առավելագույն չափը կազմում է 200,000,000 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև (յուրաքանչյուրին՝ մինչև 5,000,000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ):

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post