Top Post's

Երևանում, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում բնակվող 18-45 տարեկան տեղացի, ինչպես նաև Արցախից տեղահանված կանանց համար տնտեսական անկախացմանը նվիրված անվճար ծրագիր

⏳Վերջնաժամկետը ` ապրիլի 15!!! 

📢🇦🇲Երևանում, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում բնակվող 18-45 տարեկան տեղացի, ինչպես նաև Արցախից տեղահանված կանանց համար տնտեսական անկախացմանը նվիրված 🗓️անվճար ծրագիր !!! 


📌🇦🇲« Հայ առաջադեմ երիտասարդություն » ՀԿ-ն մեկնարկում է «Աջակցություն կանանց զորացմանն ու տնտեսական անկախացմանը» ծրագիրը, որի նպատակն է զորացնել տնտեսապես խոցելի կանանց և աղջիկներին՝ նպաստելով նրանց տնտեսական անկախացմանը՝ գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացման միջոցով։ 

🔎 Այս ծրագիրը Երևանում, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում բնակվող 18-45 տարեկան տեղացի, ինչպես նաև Արցախից տեղահանված կանանց համար է, որոնք հայտնվել են հոգեբանական դժվարին իրավիճակում, բախվում են տնտեսական դժվարությունների, ցանկանում են հիմնել սեփական բիզնեսը կամ ավելի մրցունակ լինել աշխատաշուկայում՝ ձեռք բերելով տնտեսական անկախություն։

💰 Ծրագրի մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը՝ այդ թվում ճանապարհածախսը, փոխհատուցվում են կազմակերպիչների կողմից։




Comment on the post

Comment

Previous Post Next Post
Join International Telegram Channel
Join Armenian Telegram Network