⏳Վերջնաժամկետը` մարտի 31!!!
📢 Այդ թվում 🇦🇲 Հայաստանից, 16-17 տարեկան երիտասարդների համար կրթաթոշակ` New School International School of Georgia քոլեջում (Թիբիլիսի ( 🇬🇪Վրաստան)) միջազգային բակալավրիատի ծրագրով ուսանելու համար!!!
📌🇪🇺ԵՄ-ն ԱլԳ երկրներից երիտասարդների համար առաջարկում է ամենամյա կրթաթոշակ ` 🎓 New School-ում միջազգային
բակալավրիատի (IB) երկամյա ծրագրով ուսանելու համար։
🟢Ուսումնական ծրագիրն առաջին հերթին նվիրված է ԵՄ կառուցվածքների ճանաչմանը, նրա ինստիտուտներին , ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ ներառում հումանիտար գիտությունների, եվրոպական լեզուների ու գրականության, արվեստի ու պատմության կուրսեր։
💰Կրթաթոշակն ամբողջական է եւ փոխհատուցում է ուսման վճարը, կեցությունը, ներքին տրանսպորտը, արտագնա ճանապարհածախսը (այդ թվում արձակուրդների ժամանակ ); բժշկական ապահովագրությունը, ուսումնական նյութերի ծախսերը, հնարավորություն ընձեռում մասնակցել նաեւ ուսումնական այցերի եւ այլ միջոցառումների։
🔎Կարող են դիմել ԱլԳ երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան); 2025 թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ 16-17 տարեկան, 🇬🇧 իմացությամբ, միջնակարգ դպրոցի աշակերտներ։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Գրել մեկնաբանություն