Թոփ հրապարակումներ

Համայնքապետարանների ներկայացուցիչների համար, երիտասարդական աշխատանքի ուղղվածությամբ մենթորային ծրագիր

⏳Վերջնաժամկետը ` դեկտեմբերի 15!!! 

📢🇦🇲Համայնքապետարանների ներկայացուցիչների համար, երիտասարդական աշխատանքի ուղղվածությամբ մենթորային ծրագիր!!! 

📌🇪🇺 Մեկնարկել է Եվրամիության «Եվրոպան տեղայնացվում է» երկարաժամկետ ծրագրի շրջանակներում համայնքապետարանների համար նախատեսված «Մենթորության» նախագծի 2025 թվականի երրորդ փուլը:

🔎Ծրագիրը նախատեսված է Արևելյան գործընկերության 5 երկրների՝ Հայստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա և Ադրբեջան, համար և նպատակ ունի համայնքապետարանների ներկայացուցիչներին զինել համապատասխան գիտելիքներով և փորձով՝ իրենց համայնքներում երիտասարդական աշխատանքի ռազմավարության մշակման, երիտասարդական ծրագրերի իրականացման և երիտասարդական աշխատանքի եվրոպական փորձի տեղայնացման նպատակով: 

✅ Ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան👇
🔸 2025թ. ապրիլ ամսին մասնակցելու դասընթացի և ուսումնական այցի Հունաստանում:
🔸 Աշխատել տեղացի մենթորի հետ ծրագրի ողջ ընթացքում:
🔸 Մասնակցել տարբեր վերապատրաստումների:
🔸 Ծրագրի միջանկյալ գնահատում և ուսումնական այց ունենալ Մոլդովա:

🔎 Ծրագրին կարող են դիմել համայնքապետարանների ներկայացուցիչները:

 



📌 Ծրագրի համակարգումն Հայաստանում իրականացնում է «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնը։

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post