Թոփ հրապարակումներ

«Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագիր

⏳Վերջնաժամկետը ` հունվարի 31!!! 

📢🇦🇲Տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային կառավարման, կիբեռանվտանգության, քաղաքականությունների վերլուծության, ծրագրերի կառավարման կամ հարակից ոլորտների ուսանողների, կամ նորավարտների համար կարիերայի զարգացման ծրագիր!!! 

📌🇦🇲Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության «Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի» նպատակն է ձևավորել Հայաստանի թվային վերափոխման առաջնորդների հաջորդ սերունդը։ Ծրագիրը նախատեսված է ավարտական կուրսերում սովորող ուսանողների և նորավարտ երիտասարդ մասնագետների համար և նրանց առաջարկում է գործնական գիտելիքներ և փորձ թվային կառավարման, կիբեռանվտանգության և տեղեկատվական համակարգերի ոլորտներում։

📅«Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի» տևողությունը 1 տարի է:🎉 Միանալով ծրագրին՝ մասնակիցները հնարավորություն ունեն ընտրելու Գործակալության 6 բաժիններից 3-ը՝ փորձառությունն անցնելով հենց այդ թիմերում:  

🔎Ծրագրին կարող են դիմել բակալավրիատի կամ մագիստրատուրայի ավարտական կուրսերում սովորող բոլոր այն ուսանողները և նորավարտ երիտասարդ մասնագետները, ովքեր ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային կառավարման, կիբեռանվտանգության, քաղաքականությունների վերլուծության, ծրագրերի կառավարման կամ հարակից ոլորտների կրթություն կամ փորձառություն:  


Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post