Top Post's

Երիտասարդական նորարար նախագծերի համար մրցույթ, այդ թվում համաժողով Բեռլինում։

⏳Վերջնաժամկետը` հոկտեմբերի 31!!!

📢💡Երիտասարդական նորարար նախագծերի համար 🏆մրցույթ, այդ թվում համաժողով 🇩🇪Բեռլինում։ 

📌 Global Solutions նախաձեռնության կողմից կազմակերպվող “Young Global Changers Recoupling Awards” ծրագիրն նպատակաուղղված է բացահայտելու , ընդունելու ու գնահատելու ամբողջ աշխարհից այն երիտասարդ առաջնորդներին, ովքեր ակտիվ գործունեություն են ծավալում “recoupling” համաձայնեցմանը- տնտեսական բարգավաճում - բնապահպանական կայունության հետ, ինչպես նաեւ հասարակության, խմբերի հիմնախնդիրների ու պահսնջարկների ուղղվածությամբ։ 
 🔎Այն փնտրում է այնպիսի երիտասարդական նախագծեր, որոնք համապատասխանում են վերը նշյալ սկզբունքներին։ 


🟢Ընդգրկված լավագույն նախագծերը կընդգրկվեն Young Global Changers 2025 ծրագրում, կներկայացվեն կայքէջում, կստանան մենթորային, ուսումնական աջակցություն, իսկ  առաջինից-երրորդ տեղերը գումարային մրցանակ։ 
💰Եզրափակիչ փուլ հասած նախագծերի հեղինակներին կառաջարկվի նաեւ ամբողջական կրթաթոշակ ` մասնակցելու 🇩🇪Բեռլինում 🗓️մայիսի 5-6ը անցկացվելիք 📊Global Solutions համաժողովին։ 

🔎Ծրագրին կարող են դիմել 18-35 տարեկան երիտասարդներ, ովքեր որպես հիմնադիր/ առաջնային դիրք ունեցող ներկայացնում են տնտեսական եւ քաղաքական գործունեության ու բնապահպանական, սոցիալական կայունության համատեղ համաձայնեցմանը ուղղված նախագծեր, բիզնես, կամ նախաձեռնություններ։

Comment on the post

Comment

Previous Post Next Post
Join International Telegram Channel
Join Armenian Telegram Network