KA2 նախագծեր մշակելու ու իրականացնելու թեմաներով Էրազմուս+ դասընթաց Ռումինիայում

⏳Վերջնաժամկետը հունիսի 9!!! 

📢KA2 նախագծեր մշակելու ու իրականացնելու թեմաներով Էրազմուս+ դասընթաց 🇷🇴Ռումինիայում 🗓️հունիսի 25- հուլիսի 2!!! 

📌Սեմինարը նպատակաուղղված է ծառայելու հարթակ երիտասարդական աշխատողների ու երիտասարդական կազմակերպությունների համար ` ավելի լավ պատկերացում կազմելու ԵՄ քաղաքականության եւ Erasmus Key Action 2 ծրագրի վերաբերյալ , նպաստելու ԵՄ Երիտասարդական նպատակների իրականացման համար նախագծերի մշակմանն ու համագործակցությանը։ 

🔎Ծրագրին կարող են դիմել ԱլԳ ( այդ թվում 🇦🇲 Հայաստան) եւ Էրազմուս+ Ծրագրային երկրներից, 18 տարեկանը լրացած երիտասարդական աշխատողներ, երիտասարդական ծրագրերի համակարգողներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

💰Մասնակցության վճար չկա, կազմակերպիչները ապահովում են կեցությունը, փոխհատուցում ճանապարհածախսը։ 

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post