Type Here to Get Search Results !

Իրավաբանության բնագավառում բակալավրիատի ուսանողների համար ծրագիր Ճապոնիայում


⏳Վերջնաժամկետը` հուլիսի 5!!!

📢Ամբողջական փոխհատուցմամբ, «MIRAI-2024» երիտասարդական փոխանակման ծրագիր 🇯🇵 Ճապոնիայում!!!

📌Փոխհասկացողության, Ինտելեկտուալ հարաբերությունների եւ Ակադեմիական փոխանակումների Նախաձեռնությունը ( “MIRAI”) ամենամյա ծրագիր է, որն կազմակերպվում է 🇯🇵Միջազգային համագործակցության Ճապոնիայի Կենտրոնի եւ Ճապոնիայի ԱԳՆ-ի կողմից ։ 🟢Այն հրավիրում է Եվրոպայից, Կովկասից եւ Կենտրոնական Ասիայից, մի շարք բնագավառներ ուսումնասիրող երիտասարդ հեռանկարային առաջնորդներին եւ հնարավորություն ընձեռում ծանոթանալ 🇯🇵 մշակույթին ու Տոկիոյին, այցելել 🇯🇵 համալսարաններ եւ հետազոտական հաստատություններ, մասնակցել Ճապոնիայի քաղաքականությանը վերաբերող դասախոսությունների, փոխանակվել փորձով եւ գիտելիքներով 🇯🇵 ուսանողների եւ մասնագետների հետ։ 

❗Ծրագիրն մասնակից երկրներին առանձնացնում է թեմատիկ խմբերով եւ 🇦🇲Հայաստանը դասակարգվում է « Օրենքի գերակայություն» թեմայով խմբում, ուստի Հայաստանից կարող են դիմել 20-30 տարեկան, իրավունքի բնագավառում բակալավրիատի, կամ մագիստրոսական ծրագրերով սովորող ուսանողներ, կամ երիտասարդ մասնագետներ։ 🖥️ Ծրագրին կարող են դիմել, առանց մասնագիտական սահմանափակման, բակալավրիատի և մագիստրատուրայի հետաքրքրված ուսանողները։ 

📌Ծրագիրն բաղկացած է 2 փուլից👇
👉Բոլոր մասնակիցների համար օնլայն նախապատրաստական փուլ` 🗓️ սեպտեմբեր - հոկտեմբեր։ 
👉Այցելություն 🇯🇵Ճապոնիա ( մեր խմբի դեպքում 🗓️հունվարի 15-21): 

🔤 Ծրագրի աշխատանքային լեզուն 🇬🇧 է։ 

💰Կազմակերպիչները փոխհատուցում են ավիատոմսի վճարը (էկոնոմ դասի); բժշկական ապահովագրությունը , ապահովում կեցությունը, ներքին տրանսպորտը, այլ միջոցառումներին մասնակցությունը ։