Կրթաթոշակներ ` Սեուլի Ազգային համալսարանում ուսանելու համար

⏳Վերջնաժամկետները տարբեր են!!! 

🔈💰Կրթաթոշակներ Սեուլի Ազգային համալսարանում (🇰🇷 Հվ. Կորեա) ուսանելու համար!!!

📌Տարբեր ռեյտինգներում առաջատար դիրքեր զբաղեցնող, SKY ԲՈՒՀ համարվող , հեղինակավոր Սեուլի համալսարանը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է մի շարք կրթաթոշակային ծրագրեր 🎓 բակալավրիատի, մագիստրոսական եւ PhD ծրագրերով ուսանելու համար։

👉Glo-Harmony կրթաթոշակն առաջարկվում է զարգացող երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան) ուսանողների համար եւ փոխհատուցում է ուսման վճարը ու կեցության համար տրամադրում ամսական 600,000 KRW։
👉DAEWOONG հիմնադրամի կողմից Կրթաթոշակն առաջարկվում է արտասահմանցի ուսանողների համար եւ տրամադրում է մեկանգամյա 2,000,000 KRW ֆինանսավորվում, ինչպես նաեւ պրակտիկայի հնարավորություն ընձեռում Daewoong Group ընկերությունում։

👉SNU President Fellowship Program (SPF) Կրթաթոշակն առաջարկվում է զարգացող երկրներից Ph.D դիմորդների համար եւ փոխհատուցում է ուսման վճարը, կեցությունը (ամսական 1, 500,000 KRW ~ 2,000,000 KRW); ճանապարհածախսը (էկոնոմ դասի ավիատոմս); բժշկական ապահովագրությունը, տրամադրում 🇰🇷 լեզվի կուրսեր։
👉 GSFS Կրթաթոշակն առաջարկվում է մագիստրատուրայի եւ PhD արտասահմանցի ուսանողներին եւ փոխհատուցում է ուսման վճարը ու կեցությունը (ամսական 500,000 KRW):
👉Silk-Road Scholarship կրթաթոշակային ծրագիրը առաջարկվում է սոցիալ-հումանիտար, տնտեսագիտության, քաղաքագիտության, 🇰🇷 լեզվի, պատմության եւ մշակույթի բնագավառներում սովորող, «Մետաքսի ճանապարհ» նախաձեռնության երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան) ուսանողների համար եւ փոխհատուցում է ուսման վճարը, կեցությունը (ամսական 600,000 KRW); ճանապարհածախսը (էկոնոմ դասի ավիատոմս); տրամադրում 🇰🇷 լեզվի դասեր։ 
👉SNU Global Scholarship կրթաթոշակային ծրագիրը առաջարկվում է արտասահմանցի ուսանողների համար եւ փոխհատուցում ուսման վճարը, կեցությունը, ճանապարհածախսը (հնարավոր է նաեւ փոխհատուցում):

❗ԲՈՒՀ-ն ներառված է նաեւ GKS կառավարական կրթաթոշակային ծրագրում։ 

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post