Type Here to Get Search Results !

Սկսնակ ՔՀԿ-ների համար կարողությունների զարգացման ծրագիր եւ ֆինանսավորման հնարավորություն

⏳Վերջնաժամկետը ` հունիսի 13!!!

📢🇦🇲ՀՀ սկսնակ ՔՀԿ-ների համար կարողությունների զարգացման ծրագիր եւ ֆինանսավորմամբ հնարավորություն!!! 

📌«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն ներկայումս մի քանի երկրներում իրականացնում է «Դիմակայուն քաղաքացիական հասարակություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) կողմից: 🟢Ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը՝ որպես Արևելյան գործընկերության տարածաշրջանում ժողովրդավարության գործընթացները խթանող դիմակայուն, ներառող և վստահելի դերակատարների՝ նպաստելով տարածաշրջանում քաղաքացիական միջավայրի պահպանմանը, բարեփոխումների ընթացքին, ժողովրդավարության և վերականգման գործընթացներին։

🟢24-ամսյա այս ծրագիրն աջակցելու է Հայաստանի եւ Մոլդովայի 20-24 սկսնակ ՔՀԿ-ների ներկայացուցիչներին՝ ձեռք բերելու կազմակերպական կառավարման հմտություններ՝ իրենց շահառուներին և հետևորդներին առավել արդյունավետ կերպով ներկայացնելու, ֆինանսական աջակցություն ստանալու և ՔՀԿ-ների միջև գործընկերային կապեր ու ծանոթությունների շրջանակ ստեղծելու համար։

📌Այս մասնակցության հայտի միջոցով նպատակ ունենք ընտրել վերջին 1-2.5 տարիների ընթացքում հիմնված, նորաստեղծ ՔՀԿ-ներ, համայնքային կազմակերպություններ, որոնց առաքելությունն ուղղակիորեն համահունչ է Եվրոպական միության (ԵՄ) Բազմամյա ինդիկատիվ ծրագրերում (MIP) ուրվագծված առաջնահերթություններին։ ❗Մասնավորապես👇
👉Դիմակայուն, հաստատուն/շարունակական եւ ինտեգրված տնտեսություններ (այդ թվում՝ ուժեղացված կապի միջոցներ, արժանապատիվ աշխատանքի և աշխատունակության բարելավում, կրթական հետազոտություններ և նորարարություն, անցում դեպի ցածր արտանետումների տնտեսություն և տարածաշրջանային զարգացում),
👉Հաշվետու ինստիտուտներ, օրենքի գերակայություն եւ անվտանգություն (դատական համակարգի բարեփոխումներ և պետական կառավարման կարողությունների հզորացում՝ հիմնական բարեփոխումներն ավելի լավ ձևակերպելու և իրականացնելու նպատակով),
👉Շրջակա միջավայրի պահպանություն եւ կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայություն (ոչ միայն անցում դեպի ավելի կայուն պրակտիկաների, ինչպիսիք են մաքուր էներգիան և էներգաարդյունավետությունը, այլ նաև կանաչ տնտեսության զարգացումը),
👉Դիմակայուն թվային փոխակերպում (էլեկտրոնային կառավարում, գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտների զարգացում, թվային հմտությունների զարգացում, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ, տվյալների կառավարում, արհեստական բանականություն, առաջադեմ ճարտարագիտություն և արտադրություն),
👉Դիմակայուն, մատչելի եւ ներառական հասարակություններ (աջակցում փաստահեն, պատասխանատու, մասնակցային և ներառական կառավարման քաղաքականությանը և օժանդակում անապահով խմբերին՝ բարելավելու իրենց տնտեսական պայմանները և կենսամակարդակը: Հատուկ ուշադրության կենտրոնում պահել խոցելի իրավիճակներում գտնվող անձանց, այդ թվում՝ հեռավոր գյուղական վայրերի և հակամարտություններից տուժած բնակչությանը):


ℹ️🖥️Ծրագրի վերաբերյալ, հունիսի 4-ին, ⏰ 15.00-ին տեղի է ունենալու 🖥️ տեղեկատվական հանդիպում։ 




Կատեգորիա