Կրթաթոշակ Վիետնամի ԲՈՒՀ-երում ուսանելու համար

⏳Վերջնաժամկետը մայիսի 23!!!

👉Հայտերի ընդունումը կմեկնարկի մայիսի 6-ից!!! 

📢💰Կրթաթոշակ 🇻🇳Վիետնամի ԲՈՒՀ-երում ուսանելու համար!!! 

📌🇦🇲ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` 🇻🇳Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, մագիստրոսի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ուսանելու, ինչպես նաև ինտերնատուրա ընդունելության նպատակով (5 կրթաթոշակային տեղ):

🔎Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, բուհերի ավարտական դասարանում կամ կուրսում սովորողներ ու շրջանավարտներ հանդիսանող 🇦🇲ՀՀ քաղաքացիները:

🎓Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:

💰Վիետնամական կողմը հոգում է ուսման և կեցության հետ կապված հարցերը, տրամադրում ամսական կրթաթոշակ: 

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post